Փաշինյանը չունի քաղաքական հենարան. թերեւս Լուլուն ճիշտ էր

Ֆեյսբուքյան ստատուսների սիրահար իմքայլական պատգամավորները միայնակ թողեցին Փաշինյանին: Մյունխենյանից հետո նրանք ծպտուն չէին հանում, երբ իրենց առաջնորդը աջակցության կարիք ուներ:

Լիլիթը, Լուլուն, Գայուշը լռեցին: Ասում են նրանք համապատասխան հրահանգ չէին ստացել, բայց մի՞թե պատգամավորը, քաղաքական թիմի անդամը պարտադիր պետք է հրահանգով ելույթ ունենա, հայտարարություն անի, անգամ ֆեյսբուքյան ստատուս գրի:

Որեւէ իմքայլական այդպես էլ չհասկացավ, որ պետք է գրի այն մասին, որ Իլհամ Ալիեւը շատ ավելի վատ տպավորություն թողեց, քան Փաշինյանը: Լռեցին ոչ միայն Լուլուն եւ Լիլոն, այլ նաեւ ՍԴ-ի հարցում իրենց պատառ-պատառ անողները: Անուշիկը, Մերին, Արփին, ինչպես նաեւ Անդրանիկը, Արմենը, մյուս բոլորը:

Նրանց անգործության պատճառով Փաշինյանը մնաց անպաշտպան: Փաշինյանը մնաց Արարատի սկանդալային մարզպետի եւ Ստյոպիկ Սաֆարյանի պաշտպանության հույսին, բայց այս այն դեպքն է, երբ նրանք ավելի լավ կանեին լռել, թե չէ այսպես ոչ թե պաշտպանություն, աջակցություն, այլ ձեռառնոցի դարձավ:

Այս ամենից հետո մենք մեկ անգամ եւս արձանագրեցինք, որ Հայաստանը ոչ թե քաղաքական թիմ է ղեկավարում, ոչ թե գաղափարակիցների խումբ, այլ մեկ հոգի, որը շրջապատված է հրահանգների սպասող թիմով, եւ երբ չի լինում հրահանգ, նրանք լռում են, թաքնվում եւ անհետանում:

Մյունխենում Փաշինյանի ձախողումը ոչ թե Ալիեւի հետ բուն բանավեճն էր, այլ դրան հաջորդած իր թիմի խայտառակ լռությունը: Բնականաբար, եկեք արձանագրենք, որ նման թիմով առաջնորդը չի կարող հաջողության հասնել եւ ոչ մի ուղղությունում: Վիճակագրությունը միշտ չէ որ կարող է փրկողակի դեր կատարել:

Վարդան Մխիթարյան

Այս թեմայով
am