Կորոնավիրուսի վարակակիրների միայն 2 տոկոսն է մահանում․ ԱՀԿ

Չինաստանում մոլեգնող նոր կորոնավիրուսի համաճարակի վարակակիրների միայն փոքր մասի մոտ է, որ հիվանդությունը վտանգավոր մակարդակի է հասնում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։

Նա նշել է, որ վարակակիրների 80 տոկոսը թեթև հիվանդություն է ունենում, որն անցնում է։ Եվս մոտ 14 տոկոսի մոտ հիվանդությունն ավելի բարդ է լինում՝ թոքաբորբ և այլն, սակայն նույնպես մահացու դեպքեր չեն լինում։ Այս եզրակացությունները կազմակերպությունն արել է Չինաստանում 44 հազար վարակակիրների հիվանդության պատմությունն ուսումնասիրելու արդյունքում։

Բարդ դեպքերը լինում են մնացած 6-7 տոկոսի դեպքում։ Ընդ որում՝ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի խոսքով՝ 5 տոկոս դեպքերում բարդությունը կապված է լինում հիվանդության հետ՝ շնչառական անբավարարություն և այլն։ Եվ միայն 2  տոկոս դեպքերում է, ըստ պաշտոնյայի, հիվանդությունը հանգեցնում մահվան։

Այս թեմայով
am