Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ

Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, ներկայանում է հերթական շահավետ առաջարկով:

Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից.

  • ü հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,
  • ü օնլայն վարկ` հաշված րոպեների ընթացքում /հաստատման դեպքում/,
  • ü անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,
  • ü բանկոմատներ խոշոր ցանցային սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,
  • ü անվճար Մոբայլ բանկինգ,
  • ü երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,
  • ü 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում` հաշիվների, քարտերի, գործարքների և այլ ծառայությունների  վերաբերյալ,
  • ü անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակներում VISA Classic միջազգային դասի վճարային քարտի միջնորդավճարը կկազմի տարեկան ընդամենը 1,000 ՀՀ դրամ:

Հայաստանի 1,000-ից ավել ընկերությունների`  100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց  աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից:

Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և  իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արդիական թվային լուծումներով  բանկային ծառայություններ

Այս թեմայով
am