Արարատ Միրզոյանի հետ էլ եմ հանդիպել, այլ մարդկանց հետ էլ, նա իմ ուսանողն է, պետական ապարատում հազարավոր ուսանողներ ունեմ. Ֆելիքս Թոխյան

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ինքը վերջերս հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

«Պարոն Արարատ Միրզոյանն իմ լավագույն ուսանողներից մեկն է, ես հազարավոր ուսանողներ ունեմ պետական  ապարատում: Արարատ Միրզոյանի հետ էլ եմ հանդիպել, շատ այլ մարդկանց հետ էլ եմ հանդիպել, դա նորմալ երևույթ է»,- ասաց նա՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե ինչ են քննարկել այդ հանդիպմանը:

Լրագրողների դիտարկմանը, թե մամուլում շրջանառվեց, որ վաղ կենսաթոշակի անցնելու հարցն են քննարկել, նա բասական պատասխան տվեց:

Հարցին՝ արդյոք օգտվելո՞ւ է դրանից, նա պատասխանեց. «Մենք ժամանակ ունենք, ես դեռ կասեմ»:

Այս թեմայով
am