Կատարյալ անգրագիտություն է. Բագրատյանն ուզում է իր անձի շուրջ աժիոտաժ ստեղծել. Շարմազանով factor.am

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն օրենսդրական նախաձեռնություններով այլևս զբաղված չէ և փորձում է օրիգինալ երևալ, իր անձի շուրջ աժիոտաժ ստեղծել: Շարմազանովն այս մասին այսօր հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հերթական ֆեյսբուքյան գրառմանը: Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Բագրատյանը հերթական գրառումն է արել, այս անգամ արդեն անդրադառնալով եկեղեցուն և դրա գործառույթներին: «Եթե ինքը տնտեսական նյութի մասին խոսեր ես չէի անդրադառնա, որովհետև ես տնտեսագետ չեմ, բայց քանի որ ինքը պատմական նյութերից է խոսում՝ աղավաղելով փաստերը և տարբեր մեկնաբանություններ անելով, ես մի երկու բան կասեմ: Նախ՝ ընկալման խնդիր է, մարդ կա քրիստոնյա է, մարդ կա` աղանդավոր, մարդ կա կաթոլիկ, ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և գտնում եմ, որ դեպի Հիսուս Քրիստոս տանող ճանապարհը Հայ առաքելական եկեղեցին է», – նշեց Շարմազանովը: Ապա Հանրապետական պաշտոնյան սկսեց պատմական հիշեցումներով հակադարձել Հրանտ Բագրատյանին՝ նրա ներկայացրած փաստերը որակելով կատարյալ անգրագիտություն: մանրամասները՝ factor.am

Այս թեմայով
am