Քաղաքապետարանում թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա. Թեհմինա Վարդանյան

Քաղաքապետարանում միայն թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հրաժարականների շքերթում ամենահետաքրքրական նախադասությունը` «իր դիմումի համաձայն»-ն է: Քաղաքապետարանում միայն թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ այս իշխանությունները կադրային լուրջ խնդիրներ ունեն, բայց նաեւ խորը բարդույթ:

Իմ լավ ընկերներից մեկը մի օր ներկա իրավիճակը շատ հետաքրքիր նկարագրեց. տպավորություն է, որ նստել ենք ավտոբուս ու անհայտ ուղղությամբ գնում ենք, բայց կա եւս մի խնդիր` ավտոբուսի ղեկին վարորդ չկա»:

Այս թեմայով
am