Երեկ ՊԲ պաշտոնյաների կադրային «ջարդ» է կատարվել

Բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ վարչապետի մոտ խորհրդակցությունից հետո, ինչպես Ն. Փաշինյանն էր գրել, կայացվել են կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ: Առավոտյան արդեն լուրեր էին շրջանառվում, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Ասում են՝ պաշտոնները կլքեն նաև ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալիկ Ալեքսանյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը:

Ավելին, լուրեր կան, որ ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտոնը կզբաղեցնի Ջալալ Հարությունյանը, ով 2018-ից զբաղեցնում է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը:

Այս թեմայով
am