Ֆլեշի Բարսեղի հերթական՝ ազգաթալան «աղվեսությունը»

Վերջին երկու ամիսներին, կորոնավիրուսի հետևանքով, համաշխարհային շուկայում նավթի կտրուկ գնանկում է տեղի ունեցել. մեկ բարել նավթի արժեքը 68 դոլարից նվազել է 57 դոլարի (մոտ 20%):
Այս ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի շուկայում գնի որևէ տատանում չի գրանցվել։ 
Օրեր առաջ, սակայն, Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» բենզալցակայաններում, որը գերակշիռ դիրք է զբաղեցնում Հայաստանում, տեղի ունեցան բենզինի գների անհասկանալի փոփոխություններ։ 
Այսպես։ Բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի գինը նվազեց 10 դրամով՝ կազմելով 400 դրամ։ Դրա հետ մեկտեղ պրեմիում տեսակի բենզինի գինն ավելացավ 10 դրամով՝ կազմելով 430 դրամ։ 
Չորս օր անց, տեղի է ունեցել ևս մեկ փոփոխություն և բենզինի գինը նվազել է 10 դրամով ու այս պահին կազմում է համապատասխանաբար՝ 390 և 420 դրամ ռեգուլյար և պրեմիում տեսակի բենզինի համար։
Այսպիսով, բենզինի գնի մասնակի նվազեցման և ավելացման արդյունքում, բենզինի շուկայում ցուցադրվել է գների «նվազման» տեղաշարժ, սակայն, իրականում նվազել է միայն ռեգուլյար տեսակի բենզինի գինը, իսկ պրեմիում տեսակի գինը, «խորամանկությամբ» պահպանվել է նույն արժեքով։ Ընդ որում, համաձայն տեղեկությունների, Հայաստանում բենզինի շուկայում ամենաիրացվողը պրեմիում տեսակի բենզինն է։
Այսպիսով, համաշխարհային շուկայում նավթի գնի շուրջ 20% գնանկման արդյունքում Հայաստանում բենզինի ռեգուլյար տեսակում տեղի է ունեցել ընդամենը 7% նվազեցում, իսկ պրեմիում տեսակի բենզինի համար՝ 0%:

Այս թեմայով
am