Արա­րատի կոկորդիլոսասեր մարզպետը ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխու­թյուններին

 «Իրավունք» թերթը գրում է.

«Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Արա­րատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն աչքի է ընկնում իր, մեղմ ասած, բա­ցասական համբավով, հիմա էլ Արարատի մարզպետարանում ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխու­թյուններին:

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակիցների հա­մար քարոզարշավ է անում՝ մարդկանց համոզելով, որ սահմանադրական փոփո­խությունները նոր Հայաստանի առաջ բացվող միակ կանաչ ճանապարհն է:

Չնա­յած նրան, որ նոր է մեկնարկում պաշտո­նապես քարոզարշավը, սակայն դեռևս անցյալ շաբաթվանից կոկորդիլոսասեր մարզպետը արդեն հավաքել է մի շարք գյուղերի գյուղապետերին, քաղաքապե­տերին և հրահանգել, որ ջանասիրաբար աշխատեն «այո»-ի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am