«Փաշինյանը մեկ խոսքով ջախջախեց Ալիևի պատմական փաստարկները». Ռուբեն Ռուբինյան

«Առաջին լրատվական»-ի եթերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը:

«Այս քննարկման ֆորմատը, որն առաջին անգամ էր, կարծում եմ՝ պետք է դրական գնահատել, որովհետև ցանկացած շփում երկու ղեկավարների միջև՝ առավել ևս՝ բաց ֆորմատով շփումը, կարող է նպաստել լարվածության նվազմանը կամ առնվազն հիմքեր կստեղծի լարվածության աճի բացառման համար։ Ինչ վերաբերում է բուն բովանդակությանը, ես կարծում եմ՝ քննարկման հենց սկզբից Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ակներև դարձրեց, որ նա և առնվազն նրա ղեկավարած Ադրբեջանի վերնախավն իրենց մտածելակերպով մնացել են 19-րդ դարում՝ լավագույն դեպքում։ Ակնհայտ էր տարբերությունը նրա և Փաշինյանի միջև։ Փաշինյանը խոսում էր ներկայի և ապագայի մասին՝ բերելով տրամաբանական փաստարկներ։ Ալիևը խոսում էր պատմությունից, ընդ որում՝ կեղծված ու խեղաթյուրված պատմությունից։

Իմ գնահատմամբ՝ Ալիևի նպատակն էր՝ Փաշինյանին ներքաշել այդ ցածրորակ միջնադարյան տրամաբանության մեջ, որին վարչապետը չտրվեց և իր օրակարգով շարժվեց։ Փաշինյանն սկզբում մեկ խոսքով ջախջախեց Ալիևի պատմական փաստարկները, և հետո անցավ միջազգային հանրության համար ավելի հասկանալի փաստարկների։ Այսինքն՝ ներկայացրեց այն հանգամանքները, որոնցում Արցախն անարդարացիորեն մտցվել է Խորհրդային Ադրբեջանի կազմ։ Փաշինյանը նաև նշեց, թե ինչու Շահումյանի շրջանն ու Նախիջևանը, լինելով Ադրբեջանի հսկողության տակ, հայաթափվել են։ Այսինքն՝ դրանով իսկ ցույց տվեց, թե որքանով է արցախցիների կյանքի իրավունքը, ըստ էության, անհամատեղելի ադրբեջանական վերահսկողության ներքո»,- ասել է պատգամավորը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Այս թեմայով
am