50 տոննա ձյուն. Ֆրանսիայում տաք եղանակի պատճառով լեռնադահուկային հանգստյան գոտի ուղղաթիռով ձյուն է բերվել

Ֆրասիական լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկի աշխատակիցները զայրացրել են բնապահպաններին, երբ ցածր ջերմաստիճանի պատճառով բարձր սարերի ձնաշատ գագաթներից ուղղաթիռով ձյուն են տեղափոխել և լցրել հանգստյան գոտու ցածրադիր հատվածներում, հայտնում է The Guardian պարբերականը:

Ուղղաթիռը երկու ժամ է ծախսել 50 տոննա ձյուն տեղափոխելու և հանգստյան գոտում սկսնակների և դահուկային դպրոցի համար նախատեսված հատվածներում ձյուն լցնելու նպատակով:

Տեղական խորհրդի բաժանմունքի ղեկավար Հերվի Փունաուի խոսքով` իրենք նման քայլի են գնացել, քանի որ իրավիճակը, իրապես, բացառիկ է եղել, իսկ քայլեր չձեռնարկելու դեպքում ստիպված կլինեին փակել հանգստյան գոտու մեծ մասը: Տնօրինությունը խոստացել է այլևս երբեք նման քայլի չդիմել:

Ղեկավարը նշել է, որ ձյունը բերելու համար ծախսված հսկայական գումարները ժամանակի ընթացքում մի քանի անգամ կփոխհատուցվեն:

Պաշտոնյան հավելել է, որ գլոբալ տաքացման խնդիրներից մեկն էլ այն է, որ ժամանակի ընթացքում լեռնադահուկային և նմատաիպ սպորտաձևերը միայն հասարակության էլիտար խավին հասանելի կլինեն:

Այս թեմայով
am