Բաքվի ոստիկանությունը ցրել է ԿԸՀ շենքի մոտ կազմակերպված հերթական ցույցը

Ադրբեջանական ոստիկանությունն այսօր վերջին մեկ շաբաթում արդեն երրորդ անգամ ցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիան:

Դրա մասնակիցները պահանջում էին վերանայել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ցույցի կազմակեպիչներն էին ընտրություններին մասնակցած ընդդիմադիր և անկախ թեկնածուներից մի քանիսը:

Նախօրեին ադրբեջանական ԿԸՀ-ի շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդիմադիր REAL և «Մուսավաթ» կուսակցությունները: Ոստիկանությունը ցրել էր նաև կիրակնօրյա ակցիան` բերման ենթարկելով դրա հարյուրից ավելի մասնակիցների:

Այս թեմայով
am