Վարչական ռեսուրսի չարաշահում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության կողմից

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել ԱՅՈ՛ Մալաթիա֊Սեբաստիա շտաբին վերաբերվող․

«Հարգելի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ

Հայտնում ենք ձեզ, որ ԱՅՈ՛ Մալաթիա֊Սեբաստիա շտաբի հետ կապված ցանկացած իրադարձություն, ընթացիկ աշխատանքների մասին նաև նորությունները տեղադրվելու են հետևյալ կայք-էջով: ԱՅՈ՛ Մալաթիա֊Սեբաստիա կրող ցանկացած այլ կայք-էջերով տեղադրված նյութերի համար մենք պատասխանատու չենք։

Հարգանքներով
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային ՔՊԿ֊գրասենյակ»։

Վարչական շրջանի ղեկավարությանը պետք է հիշեցնենք , որ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է թէ, որն է Վարչական ռեսուրսի չարաշահումը․

Հոդված 23. Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները

1. Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում են թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։

Հոդված 19.

5. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս։

Այս թեմայով
am