Հունվար ամսում գազի և էլեկտրաէներգիայի բաժանորդների կողմից սպառած ծավալների համար փոխհատուցման գումարը կվճարվի մինչև մարտի 15-ը․ Սիփան Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից սահմանված կարգով մշակվել և շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվում է սահմանամերձ համայնքներին ցուցաբերել պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

Հունվար ամսում գազի և էլեկտրաէներգիայի բաժանորդների կողմից սպառած ծավալների համար «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին փոխհատուցման գումարը կվճարվի մինչև մարտի 15-ը:

«Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ բնակիչներից կարգի խախտմամբ գանձումներ չեն իրականացվել:

Այնուհանդերձ, եթե կան բնակիչներ, ովքեր վճարել են ծախսած գազի և էլեկտրաէներգիայի դիմաց ամբողջական ծավալով, ապա կարող են համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել համայնքի ղեկավարին կամ ինձ:

Գրում է Ազգային Ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում

Այս թեմայով
am