Խնդիր է հենց բռնության ենթարկված անձի կողմից բռնությունը քողարկելը․ ընտանեկան բռնության մասին ներկայացնում է Օմերտա գրասենյակի փաստաբանը

Իրավաբան.net «Օմերտա» փաստաբանական գրասենյակի հետ համագործակցությամբ ՀՀ քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով իրականացնում է «Ընտանեկան իրավունք» նախագիծը։

Թեման ներկայացնում է «Օմերտա» փաստաբանական գրասենյակի փաստաբան Սոս Քարամյանը։ Ընտանեկան բռնության մասին խոսելիս նախ անհրաժեշտ է տարանջատել այդ հասկացության տարբեր դրսևորումները։ Ընտանեկան բռնության տեսակներն են՝  ֆիզիկական, հոգեբանական բռնությունից մինչև սեքսուալ  բռնություն, արհամարանք և այլն: Խոսենք առաջին տեսակից․

Ֆիզիկական բռնություն.
Բռնությունը ֆիզիկական ուժի կիրառմամբ, ամուսինների միջև, ծնող-երեխա հարաբերություններում, որոնք բռնություն կատարողի կարծիքով կրում են դաստիարակչական բնույթ, սակայն հաճախակի դա անցնում է բոլոր թույլատրելի սահմանները և էական վնաս է պատճառում անձին՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով:
Փաստաբանը նշում է, որ երեխաների նկատմամբ  բռնության կանխարգելման խնդրի լուծման հետ կապված առկա է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կայացված շատ գովելի որոշում, ըստ որի երեխայի շահերին վերաբերվող գործերը քրեական վարույթում պետք է քննվեն ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելու հանգամանքից` դատախազն իրավասու է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններով հարուցելու քրեական գործ ընտանիքում բռնության դեպքերում, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս դեպքում քրեական գործը հարուցվում և քննվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով, և տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:

Ընտանեկան բռնության հաճախակի դրսևորումներից է ամուսինների միջև կենցաղային հողի վրա առաջացած վեճերը, որը զարգանալով վերածվում է նույնիսկ հանցագործության: Սովորաբար խնդիր առաջացնում է հենց բռնության ենթարկված անձի կողմից բռնությունը քողարկելը՝ հիմնվելով ազգային, ավանդական արժեքներ կամ բողոքից հրաժարվելը, որի արդյունքում իրավասու մարմինները այլևս հնարավորություն չեն ունենում իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյետիվ քննություն: Իսկ հետագայում արդեն տեղեկանում ենք ցավալի կամ ողբերգալի ավարտի մասին: Դա շտկելու համար առաջնայինը կարելի է համարել քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը։ ՀՀ Քրեական օրենսգրքի գլուխ 20-ում թվարկված են ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունները, որոնց դիսպոզիցիայով սահմանված արարքի կատարման դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով
am