Թուրք մարզիկի երկրպագուները հայկական դրոշը կարող է չտեսնեին, բայց օրհներգը հաստատ կլսեին. Արթուր Ալեքսանյան

Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Հայաստանի դրոշը բարձրացնելու ժամանակ թուրք մարզիկի երկրպագուները մեջքով են դարձել դեպի դրոշը։

Չեմպիոնի խոսքերով՝ ինքը դա չի տեսել, բայց մեջքով դեպի դրոշը կանգնելը կարևոր չէ, դրոշը կարող է չտեսնեն, բայց օրհներգը հաստատ լսելու են։ Ըստ Արթուր Ալեքսանյանի՝ իր թուրք հակառակորդը երևի ավելի շատ հայկական օրհներգն է լսել, քան թուրքականը։

Այս թեմայով
am