Դպրոցից մինչեւ փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ լավ լուր ունի այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտների համար։

«Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն, փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում:»,- ասաց նա:

Այս թեմայով
am