Շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է. քարերն ընկել են 2 կնոջ վրա

Փետրվարի 16-ին, ժամը 15:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբի պատը (մոտ 3 քմ), բեկորներն ընկել են բնակիչներ Ռիմա Կ-ի (ծնված 1938թ.) և Էլիզա Ա-ի (ծնված 1952թ.) վրա: Շտապօգնության աշխատակիցները զննել են քաղաքացիներին. վերջինները հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս թեմայով
am