Ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Վայքի բաժնի պետ Կարեն Սերոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել կադրերի ռեզերվում:

Նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը:

Ըստ այդմ՝ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ է նշանակվել Խաչատրյանի տեղակալը:

Արման Սարգսյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը: Այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալը:

Այս թեմայով
am