1,5 տարեկան երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում փետրվարի 13-ին 1.5-ամյա երեխա է ցած ընկել շենքի 3-րդ հարկից:

Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը տեղեկացրել է, որ երեխայի մոտ առկա է դրական դինամիկա:

Երեխան հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում, փակ գանգուղեղային վնասվածքով, ունեցել է գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։ Երեխայի մոտ առկա է դրական դինամիկա. այսօր վերակենդացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։ Վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։

Այս թեմայով
am