Մեղրիի անցակետը կարդիականացվի

2020-2024թթ․  ընթացքում Մեղրիի մաքսակետը կարդիականացվի: Այս մասին լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Մեղրիի անցակետը միակ անցակետն է, որ դեռևս չի արդիականացվել և արդեն օրհասական է դարձել: 2016-ից մինչ այսօր սահմանահատման քանակը 2 անգամ աճել է այստեղ և 13 000 ավտոմեքենայից դարձել է 24 000 ավտոմեքենա:  Որքան էլ փորձում ենք լավ սպասարկել, բայց կետի թողունակությունն այլևս հնարավորություն չի տալիս մեր ուզած կերպով սպասարկումը և վարչարարությունը իրականացնենք: Արդեն նախագծանախահաշվարկային աշխատանքները վերջացած են, և պետք է, որ շուտով շինարարի մրցույթ հայտարարվի և 2020-ի վերջին արդեն մեկնարկեն արդիականացման աշխատանքները»,- ասաց Ներսիսյանը:

3-րդ երկրներից ցամաքային ճանապարհով ՀՀ ներմուծում իրականացնող բեռնատարների միջինում 18 տոկոսը սահմանահատումը իրականացնում են Մեղրիի մաքսակետով: Սեզոնայնությամբ պայմանավորված՝ տարբեր ամիսների այդ թիվը աճում է՝ ընդհուպ մինչև 25 տոկոս:

Այս թեմայով
am