Ինձ մոտ տպավորություն է, որ մենք հետ ենք շպրտվում նախորդ դարի 30-ականներ. Գրիգոր Մուրադյան

ՍԴ նախագահի խորհրդական, սահմանադրական իրավունքի մասնագետ Գրիգոր Մուրադյանը այսօր հրավիրված քննարկմանը նշեց, որ այս հանարքվեի հետևանքները ստիպված ենք լինելու հաղթահարել տասնամյակներով: Նրա խոսքով՝ իրավագիտությունը վեջնականապես տապալված է:

Ինչ վերաբերում է հանրաքվեի պատճառներին, Մուրադյանն ասում է.«Շատերը ՍԴ-ի դեմ իրականացվող բիրտ ոտնձգությունները կապում են տարբեր գործերի հետ, իհարկե դրանք կարող են արդարացված լինել, բայց իրականում ծայրահեղացված պոպուլիզմը և իրավական պետությունը անահամատեղելի են, իսկ ՍԴ-ն՝ որպես Սահմանադրության պաշտպան, պետք է այդ արժեհամակարգը պահպանի ցանկացած ոտնձգությունից»:

Նրա խոսքով՝ ծայարհեղական պոպուլիզմի պարագայում անպայման պետք է լինի թշնամի.«Ինձ մոտ տպավորություն է, որ մենք հետ ենք շպրտվում նախորդ դարի 30-ականներ, երբ այս նույն կարգախոսներով ոչնչացվում էին բնակչության տարբեր խմբեր՝ այլախոհներ, այլազգիներ»:

Ինչ վերաբերում է հանարաքվեի հիմնավորումներին, Մուրադյանն ասում է.«Ես՝ որպես իշխանության «երազանքների Սահմանադրության»  ճարտարապետ, պետք է ասեմ, որ յոթերոդ գլուխը շարադրելիս իմ մտքով անգամ չի անցել, որ դա կարող է մեկնաբանվել այնպես, որ իրավական պետությունում ցանկացած դատավորի անփոփոխելիությունը կարող է լինել չերաշխավորված, քանի որ այդպես է կարծում իրենց ընկալմամբ,օրինակ, ժողովուրդը»:

Այս թեմայով
am