Տեսանյութ․ Զինվորների դիակները նախատոնական նվեր էին նրանց մայրերին. Նիկոլ Փաշինյան

Երեկ վարչապետ Փաշինյանի թիմին մոտ կանգնած լրատվամիջոցներից մեկը փորձեց Արցախի զորամասերում արձանագրված ինքնասպանությունները կապել նախկին իշխանությունների հետ․«Ինչու՞ են բոլորը զոհվում Ղարաբաղում և ինչու՞ են բոլոր զոհերը հայաստանցի: Կարիք կա՞ր, որ էս մասին էսքան բաց ասվեր: Ղարաբաղում Նիկոլ Փաշինյանի՞ց եք ձեր վրեժը լուծում: Էդ մարդուն կանչեք Ղարաբաղ կամ դուք եկեք Հայաստան և փորձեք հասկանալ՝ ի՞նչ խնդիր կա ձեր միջև, հատկապես ի՞նչը չեք կիսում, որ մեր տղաներով եք ուզում կիսել: Այդ տղաները մարդկային կյանքեր են, դրանք մսացու չեն: Այդ զոհերը ձեր կոնկրետ անվտանգությունն են, նրանց որ սպանում եք, հետո ումո՞վ եք խոսելու տարածաշրջանում ամենակայացած բանակի մասին»: գրում է՝ politik.am-ը 

Շատերը փորձեցին հասկանալ, թե ովքեր են կանգնած լրատվամիջոցի կողմից հանրությանը մատուցվող այս սադրանքի հետևում։ Հեռու փնտրել պետք է՝ այս ոճը հենց Փաշինյանի և իր քաղաքական կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ոճն է։ Նրանք պատրաստ են շահարկել անգամ ամենասուրբ արժեքը, միայն թե իրենց համար անհրաժեշտ դիվիդետները քաղեն։

Որպեսզի քննարկումը առարկայական լինի, բերենք կոնկրետ օրինակ: 1999 թ․ ապրլի  7-ին Նիկոլ Փաշինյանի խմբագրությամբ հրատարակվող «Օրագիր» օրաթերթը՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերտառությամբ հոդվածում, անդրադարձ է կատարում Արցախի բանակում տեղի ունեցած մի քանի ինքնասպանության դեպքի և զորամասերից Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված զինվորների դիակները համարում նախատոնական նվեր զինվորների մայրերին. «Վերջին օրերին ևս մի քանի դիակ ստացան զինվորների ծնողները: Քելբաջարից: Սա բանակի նախընտրական նվերն էր երևի, մայրության և գեղեցկության տոնի առթիվ»,-գրում է հոդվածագիր Նիկոլ Փաշինյանը: 

Մանրամասնները տեսանյութում․

politik.am

 

Այս թեմայով
am