Թրամփը սպառնացել է արգելել Սպիտակ տան աշխատակիցներին լսել իր հեռախոսային խոսակցություններն օտարերկրյա առաջնորդների հետ

Սպիտակ տան աշխատակիցները երկար տարիներ լսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` այլ երկրների առաջնորդների հետ ունեցած հեռախոսային խոսակցությունները, սակայն Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է` «ամբողջովին վերացնի այդ պրակտիկան», հայտնում է Bloomberg գործակալությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը iHeart ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ դժգոհ է, որ իր խոսակցությունների մանրամասները տարածվել են մամուլում:

«Սա այն է, ինչով նրանք զբաղվել են երկար տարիներ: Երբ զանգում ես այլ երկրների ղեկավարներին, մարդիկ լսում են»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփի հեռախոսային խոսակցություններն աշխարհի առաջնորդների հետ կանոնավոր կերպով վերահսկվում են Սպիտակ տանն ազգային անվտանգության գծով օգնականների, ինչպես նաև Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների և հետախուզական ծառայությունների կողմից: Ըստ ԱՄՆ նախագահի` իր խոսակցությունները լսում է մինչև 25 մարդ:

Գործակալությունը նշում է, որ սա արվում է նրա համար, որպեսզի կառավարությունում պաշտոնյաները տեղյակ լինեն Թրամփի քննարկման թեմաներից:

Բացի այդ, խոսակցությունները լսելը կարող է հենց նախագահի շահերից բխել, մանավանդ, եթե դրանց արդյունքների հիման վրա արտասահմանյան երկրներն իմաստն աղավաղող զեկույցներ հրապարակեն:

Այս թեմայով
am