Անցումային դրույթի մեջ փոփոխություն անելը ենթադրում է ամբողջ Սահմանադրության կայությունը խաթարել․ Արամ Վարդեւանյան

Սահմանադրության անցումային դրույթի մեջ փոփոխություն անելը ենթադրում է ամբողջ Սահմանադրության կայությունը խաթարել։ Այս մասին այսօր՝ փետրվարրի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

«Հանրաքվեի օբյեկտը, առարկան անցումային դրույթն է, որը հարմոնիզացնող երեւույթ է, որ 2005 թվականի Սահմանադրությունից անցում կատարեցին 2015 թվականի Սահմանադրության։ Անցումային դրույթն ունի որոշակի ակտուալության ժամկետ։ Երբ այդ ժամկետն ավարտվում է, տվյալ դեպքում 2018 թվականի ապրիլի 9-ից, այն այլեւս ակտուալ չէ, եւ դրա մեջ փոփոխություն անել, իրենից ենթադրում է ամբողջ Սահմանադրության կայությունը խաթարել։ Պատկերացրեք եթե քննարկման առարկա դառնա Սահմանադրության 209-րդ հոդվածում փոփոխություն անելու հարցը եւ մի գործիքով մենք նորից դառնանք կիսանախագահական, ի՞նչ ենք անելու, ինչպես ենք զսպելու այս ցանկությունները։ Ի՞նչ ենք անելու նախագահի ինստիտուտի հետ։ Հենց սրա համար է, որ անցումային դրույթները եթե իրենց սպառում են, փոփոխման ենթակա չեն»,- նշեց նա։

Վարդեւանյանը շեշտեց՝ արդյոք ՍԴ-ի դատավորների նկատմամբ «խտրական» վերաբերմունքը հիմա կա՞․

«Երբ խոսվում է, որ կա անհավասարություն, մի դատավոր 12 տարի կպաշտոնավարի, մյուս ՍԴ նախագահը ավել ժամկետով կպաշտոնավարի, իսկ այդ ռեժիմը վրա հասե՞լ է, իսկ այդ «խտրական» վերաբերմունքը հիմա կա՞։ Չէ՞ որ 2018 թվականին ընտրվեց ՍԴ նախագահ, ՍԴ դատավոր, իրենք արդյոք գտնվում են խտրական վիճակում։ Այսինքն մենք հիմնավորում ենք մի բան, որ գոյություն չունի հիմա։ Այսինքն չկա փաստը, մենք հիփոթեթիկ ենք դրա մասին խոսում»։

Նա կարծիք հայտնեց՝ Սահմանադրական դատարանը զուտ ընտրական վեճերի մարմին չէ, որ հասարակությունն այդպես է ընկալում։

«Ես բավականաչափ տեղեկություն ունեմ 2013 թվականի ընտրությունների հետ կապված եւ ՍԴ դրա բողոքարկման վերաբերյալ։ Այն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում էի, այդ ընտրական գործընթացի հետ կապված զեկույց էր մշակվում, եւ շատ կարեւոր էր հասկանալ, թե ՍԴ-ն ինչ որոշում է ունենալու»,-ասաց նա եւ անալոգային իրավիճակ ներկայացրեց, երբ մի կողմը ոչ մի փաստարկ, առաջարկություն, առարկություն չի ներկայացնում եւ սպասում է, որ ի օգուտ իրեն որոշում պետք է դատարանը կայացնի։ Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակ էր նաեւ այդ ընտրական վեճի քննությանը ՍԴ-ում։

«Այս սահմանադրական փոփոխության գաղափարը մեկ հանգամանք էր, բայց հաստատվեց, որ երբ խոսվում էր, որ ՍԴ-ում կա 7 անդամ, 2 դատավոր, փաստորեն լուրջ չէր եւ ունենք մի իրավիճակ, երբ 2019 թվակա

Այս թեմայով
am