Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ հանրաքվեից հետո ՍԴ դատավորներին կարող են ձերբակալել

Այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակահատվածում, թույլ են տալիս եզրակացնել, որ հեռու չէ այն օրը, երբ մենք ձախողված հանրաքվեի պարագայում դարձյալ փորձեր կտեսնենք՝ կիրառելու խափանման միջոցներ, ձերբակալելու կամ կալանավորելու ՍԴ դատավորներին: Այս մասին այսօր քննարկման ժամանակ հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

«Չեմ ենթադրում, որ դա տեղի կունենա մինչ հանրաքվեն: Մինչ հանրաքվեն թխվում են որոշակի աղմկահարույց գործեր, որոնք անմեղության կանխավարկածի խախտմամբ հրապարակվելու են և լսողի մոտ առաջացնելու են այնպիսի ցասում, որ նա գայթակաղություն ունենա գնալու քվեարկության և քվեարկելու այս հակասահմանադրական նախագծին»,-ասաց Հարությունյանը:

Իր խոսքի վերջում Հարությունյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոց ձերբակալություն կամ կալանավորում կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե նա անձեռնմխելիությունից զրկվել է ՍԴ-ի կողմից:

 

Այս թեմայով
am