Բաց նամակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին.Գեվորգ Ստեփանյան

Գեվորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Բաց նամակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanև ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյան ։Հաշվի առնելով Երևան- Արմավիր, Էջմիածին- Արմավիր տանող մայրուղու (23կմ) հաճախակի մահվան ելքերով վթարները և մթության համար բնակչության բողոքները՝ HouseNet ընկերությունը, քանի որ արդեն իսկ ճանապարհի այդ հատվածում տեղադրել է 350 հենասյուն, պատրաստակամություն է հայտնում շահագրգիռ կողմերի հետ համագործակցել մայրուղու լուսավորությունն ապահովելու հարցում։

 

Այս թեմայով
am