Էդուարդ Աղաջանյանը չգիտի՞, որ Մյունխենը Գերմանիայում է. Միմյանց հակասող գրառումներ՝ Փաշինյանի ծախսերի մասին

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:

Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն Վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Արդեն այսօր Աղաջանյանը նոր գրառում է արել նույն թեմայով.

«Ի լրումն երեկվա գրառմանս.

Պարզվում է, որ հերքման տեքստը ապատեղեկատվություն տարածողների համար բավարար չէր, և այս անգամ վերջիններս հղում կատարելով Վարչապետի համապատասխան որոշմանը (կցվում է), գտել են «անհերքելի» ապացույց առ այն, թե իբր ես մոլորեցնում եմ հանրությանը, պնդելով որ պատվիրակության կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է հրավիրող կողմը: Ստիպված եմ այստեղ ևս պարզաբանել:

Խնդիրը նրանում է, որ Վարչապետի այցը չի սահմանափակվում Բեռլինով: Սույն այցի շրջանակներում պատվիրակությունը պետք է մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում կեցության ծախսերը հոգում է հայկական կողմը, ուստի որոշման մեջ նշված է, որ համապատասխան բյուջետային տողից գումար կհատկցվի ըստ ՓԱՍՏԱՑԻ կատարված ծախսերի, չառանձնացնելվ Բեռլինի և Մյունխենի կեցության ծախսերը: Թերևս այսքանը:

Հ.Գ. Ի դեպ, հյուրանոցի նշյալ աշխատողը հեռացված է աշխատանքից, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ ցուցաբերելու համար: Կարծում եմ նման ապատեղեկատվություն տարածողներին իրենց իսկ ֆինանսավորողները պետք է ևս հեռացնեն աշխատանքից նման փնթի և էժանագին մանիպուլյացիաների համար: Իսկ ֆինանսավորողների հերթը ևս կհասնի»,-նշել է նա:

Փաստորեն կարող ենք ենթադրել՝ կամ Աղաջանյանը տեղյակ չէ, որ Մյունխենը ևս Գերմանիայում է, կամ մոռացել է, թե ինչ է գրել երեկ ու արդեն իր նոր գրառմամբ հակասում է իր առաջին հայտարարությանը:

Սզբնաղյուր՝ analitik.am

 

Այս թեմայով
am