Կրկին վարչապետի այցի մասին. Էդուարդ Աղաջանյանը նոր պարզաբանում է տարածել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ի լրումն երեկվա գրառման, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Պարզվում է, որ հերքման տեքստը ապատեղեկատվություն տարածողների համար բավարար չէր, և այս անգամ վերջիններս հղում կատարելով վարչապետի համապատասխան որոշմանը, գտել են «անհերքելի» ապացույց առ այն, թե իբր ես մոլորեցնում եմ հանրությանը` պնդելով, որ պատվիրակության կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է հրավիրող կողմը: Ստիպված եմ այստեղ ևս պարզաբանել: Խնդիրն այն է, որ վարչապետի այցը չի սահմանափակվում Բեռլինով: Սույն այցի շրջանակներում պատվիրակությունը պետք է մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում կեցության ծախսերը հոգում է հայկական կողմը, ուստի որոշման մեջ նշված է, որ համապատասխան բյուջետային տողից գումար կհատկացվի ըստ ՓԱՍՏԱՑԻ կատարված ծախսերի՝ չառանձնացնելով Բեռլինի և Մյունխենի կեցության ծախսերը: Թերևս այսքանը:

Հ. Գ. Ի դեպ, հյուրանոցի նշյալ աշխատողը հեռացված է աշխատանքից ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ ցուցաբերելու համար: Կարծում եմ՝ նման ապատեղեկատվություն տարածողներին իրենց իսկ ֆինանսավորողները պետք է ևս հեռացնեն աշխատանքից նման փնթի և էժանագին մանիպուլյացիաների համար: Իսկ ֆինանսավորողների հերթը ևս կհասնի»:

Այս թեմայով
am