Նոր Հայաստանում «կանաչ» լույս ստացած Սամվել Ալեքսանյանի «Սիթի» -ներում բեսպրիդել է

Ասյսօր առավոտյան մտնելով Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սիթի» սուպերմարկետներիցանց՝ բախվեցի աշխատակցի  անտակտ պահվածքին։ 

Այն, որ բոլոր սուպերմարկետներում գործում են դրսից ձեռքի իրերը պահարանում պահելումշակույթը նորություն  չէ, նաև պահարանները բանալիներով է փակվում և վստահ գիտես,  որապահով է։

Բայց արի ու տես, որ մեր հարգարժան «օլիգարխի» սուպերմարկետում լրիվ բեսպրիդել է։ Միկին ինձ կանգնեցնելով, ստիպում է իրերս դնել պահարանի մեջ, որի վրա ո՛չ փական կա, ո՛չհսկող, ավելին գրված է, որ կորած իրերի համար սուպերմարկետը պատասխանատվություն չի կրում. «Ասում եմ կներեք թանկարժեք իրեր են, եթե հսկող չկա պատասխանատվությունն էլ դուք չեք կրում ինչպե՞ս թողնեմ, ես ինձ հետ կտանեմ, քանի, որ ձեր մարկետում  չունեք այս ապրանքից»։

Պնդեց, որ չմտնեմ մարկետ, եթե պահարանում չեմ թողնում իրերս։

Սա առաջին դեպքը չէ, «Սիթի»-ների բեսպրեդելի, երեկոյան ժամերին ՀԴՄ կտրոնների տրամադրում էլ չկա ու լավ կլինի կողմնապահությամբ ու աճպարարությամբ չզբաղվի նաև ՊԵԿ-ը։ 

Եվ բոլոր ժամանակներում իշխանությունների թեվի տակ հարմար տեղավորված ՍամվելԱլեքսանյանը մի օր հաստատ հայտնվելու է «ասֆալտին փռված»։ 

Բնական է, որ Ալեքսանյանը հիմա «արջի ծառայություն» է մատուցում՝ նոր Հայստանի իշխանությանը ազգ ու տակով խոնարհվում են, որ «չեպեներ» չունենան, բայց դե այն ինչ ունի սկիզբ՝ կունենա նաև վերջ։

Հ.Գ.  Եվ այստեղ էլ հիշեցի հեղափոխության օրերին «Սիթի»-ները բոյկոտող հասարակությանը, հետաքրքիր է նրանք այսօր ո՞ւր մնացին։

Image result for բոյկոտում են տիգրան մեծի սիթին

Այս թեմայով
am