«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Այս մասին նա հայտարարեց ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ: Նա հայտնեց, որ համապատասխան բացատրություն է տվել, որից հետո իր հաղորդումն արձանագրվել է: «Համապատասխան մարմինները տվյալ գործին ընթացք կտան»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերից մեկից հետո Էդմոն Մարուքյանն եւ նրա գործընկերները սկսել են սպառնալիքներով նամակներ ստանալ:

Այս թեմայով
am