Զինվորներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ. Araratnews.am

Araratnews.am-ն առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան ճանապարհներին առկա ձյան ու բքի պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորներից երեքը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Վթարի ենթարկված զինվորների առողջական վիճակի մասին հոսպիտալից որևէ հստակ տեղեկություն չի հաղորդվել:

Հաղորդվում է, որ ավտոմեքենայում եղել է վեց զինծառայող:

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի ղեկավար, գնդապետ Սամվել Ասատրյանը Auroranews-ի հետ զրույցում հաստատեց լուրը, որ ՊՆ ՈՒԱԶ -ը ճանապարհին առկա ձյան ու բքի պատճառով կողաշրջվել է։ 

«Մեքենան կողաշրջվել է, բայց ոչ զինծառայողներին է բան եղել, ոչ էլ մեքենային։ Զինծառայողներից մեկն անցել է ամբուլատոր բուժզննում»,- նշեց Ասատրյանը։ 

Այս թեմայով
am