Աշոտյանի կադրերը՝ ՊԵԿ-ում. ովքե՞ր են կոռուպցիայի դեմ «անողոք պայքար» մղում

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը «պատերազմ» է մղում հակահեղափոխական զանգվածների դեմ՝ ՊԵԿ նախագահը շարունակում է իր ուշագրավ կադրային նշանակումները հենց այդ զանգվածների շրջանակից։

Օրերս Արսեն Արզումանյանը, ով իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն ցիտում է Աշոտյանի տրակտատները և հրապարակում համատեղ լուսանկարներ, նշանակվել է ՊԵԿ վարչություններից մեկի պետի տեղակալ։ Իսկ օրինակ՝ Գևորգ Եղինյանը, ում Աշոտյանը իր հետ տարել էր ԿԳՆ և նշանակել ֆինանսաբյուջետային վարչության պետ, այժմ նշանակվել է ՊԵԿ֊ի՝ ոչ ավելի, ոչ պակաս Հատուկ հսկողության բաժնի պետ։

Ակնհայտ է, չէ՞, թե նրանք ինչ «անողոք» պայքար են մղում կոռուպցիայի դեմ»։

Մանրամասները՝ թրթի համարում:

Այս թեմայով
am