Գվարդիոլա․ Ինձ կհեռացնեն, եթե չհաղթենք «Ռեալին»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։

«Բարդ է «Մանչեսթեր Սիթիում» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելը, քանի որ թիմը երբեք չի հասել այդ հաջողության եւ ամեն մրցաշրջանում ճնշում է զգում այդ հանգամանքից։

Ես ցանկանում եմ, երազում եմ այստեղ եւս նվաճել այդ տիտղոսը։ «Ռեալի» հետ հանդիպումներից կստանամ հաճույք։ Առաջիկա երկու շաբաթը, նախապատրաստական փուլը կլինի իմ աշխատանքի ամենաերջանիկ փուլերից մեկը։

Եթե չհաղթենք նրանց, ակումբի ղեկավարը կամ մարզական տնօրենը կասի ինձ․ «Սա բավարար չէ, մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ես քեզ կհեռացնեմ»։ Ես էլ կպատասխանեմ․ «Օքեյ, շնորհակալություն, հաճույք էր աշխատանքն այստեղ»»,- ասել է Գվարդիոլան Football Daily-ի հետ հարցազրույցում։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին Մադրիդում, պատասխան խաղը՝ մարտի 17-ին Մանչեսթերում։

Այս թեմայով
am