Երաժշտությունը ֆենոմենալ երևույթ է Արթուր Բուռնուչյան

Երաժշտությունը ֆենոմենալ երևույթ է: Նրա փոխհարաբերությունները մարդու հետ զարմանալի են: Մեղեդային հնչյունները հրաշքներ են գործում,մարդու մեջ արթնանում է հոգին, փոխվում է հոգեվիճակը, տրամադրությունը:

 Meganews.am-ը զրուցեց մեղեդային հնչյունների հրաշքներ  գործած , ճանաչված և սիրված երաժիշտ՝ Արթուր Բուռնուչյանի հետ, ով մեզ հետ կիսվեց իր ապագա ծրագրերով, ինչու չէ,  նաև շոու - բիզնեսին առնչվող մի քանի գաղտնիքներով:

Фото Artur Burnuchyan.

Ո՞րն է հայկական երաժշտությունը, ի՞նչ ակունքներ ունի, ի՞նչն է երաժշտությունը դարձնում  հայկական:

--- Գիտեք,երաժշտությունը բացառիկ երևույթ է` մշակույթի ամենանուրբ, միևնույն ժամանակ` ամենաազդեցիկ ոլորտներից մեկը :Մարդն այն կարող է օգտագործել որպես հզոր զենք` կատարելագործվելու և ստեղծագործելու համար, ինչու չէ, նաև` կործանելու և ոչնչացնելու նպատակով:

Նախնադարում  հավատում էին, որ հնչյունների ներդաշնակության օրենքների խախտումը քայքայում է մարդու մարմինը, ներքին կառուցվածքը, արտաքին աշխարհի հետ հարաբերությունները,  համաձայն ե՞ք այս կարծիքի հետ:

--- Դուք գիտեք, օրինակ հին Չինաստանում մահապատժի էին դատապարտվում այն երգահանները, որոնց երաժշտության մեջ խախտված էր հնչյունների ներդաշնակությունը, ( ծիծաղում է...), բայց ցավոք մեզ մոտ նման բաներ գոյություն չունի, հիմա շատ են աղավաղում երաժշտությունը, որակյալ գործերը քիչ են, մենք ունենք մի քանի լավ երաժիշտներ, բայց անորակը շատացել է :

Ասում են, երաժշտության միջոցով կարելի է բուժել կամ սպանել մարդուն, դուք ի՞նչ կասեք այս առումով, կա նման բան:

-- Իհարկե կաասում են հնադարյան բժիշկները երաժշտությունը օգտագործել են մի շարք հիվանդությունների բուժման նպատակով և նրանք գտել են, որ մարդու յուրաքանչյուր օրգանին համապատասխանում է որոշակի հնչյուն կամ հնչյունների միացություն:

Ես լսել եմ, որ Ձեր հանդեպ առանձնահատուկ հարգանք կա շոու բիզնեսում:

 -- Երաժշտության հոգեբանական ազդեցությունը անձի վրա շատ կարևոր է: Երևի դա ինձանից է, որ առանձնահատուկ վերաբերմունք կա անձիս նկատմամբ, այնպիսին եմ ինչպիսին, որ կամ առանց ձևականությունների (ծիծաղում է ):

Մի տեսակ շատ եք ակտիվացել հեռուստաէկրաններին, ի՞նչ կասեք, ինչի՞ հետ է դա պայմանավորված

-- Այո կարող եմ ասել, որ ես բուռն ստեղծագործական գործունեության մեջ եմ: Իրականում շատ բան է փոխվել, ավելացել են նոր երաժշտություններս և հրավերները տարբեր հեռուստաընկերություններից:

 Հետաքրքիր է, շոու բիզնեսի կուլիսներում հաճախ են խոսում այն մասին, որ ոլորտում  հնարավոր չէ առանց ավելորդ ժպիտների, կեղծավորության,դա այդպես է թե՞ ուղղակի բամբասանքներ են

 --- Ինձ համար նման բան  չկա,ես տեսակով ուղիղ մարդ եմ, քծնվել ասվածը չեմ ընդունում: Գավառցուն բնորոշ կոպտություն կա իմ մեջ, ես ոնց կարող եմ սիրել կամ ընդունել քծնվողներին:

 2006 թ-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մրցանակբաշխության  բացումը Ձեր գործիքավորած երաժշտությունն էր,  որ կատարումը հնչեց.

-- Սիրելով Արամ Խաչատրյանի «Վաղարշապատ»-ը, այդ երաժշտությունը գործիքավորեցի, և ուզում էի տեսահոլովակ նկարել , եվ  տեսահոլովակը պետք է նկարեր Հրաչը Քեշիշյանը , երբ լսեց երաժշտությունը ասաց,որ շատ հետաքրքիր գործ է և առաջարկեց,որ մրցանակաբաշխության մուտքը դա լինի և իհարկե սիրով ես համաձայնվեցի :Արամ Խաչատրյանի «Վաղարշապատ» ստեղծագործությունը,մեծ  հաջողություն և ճանաչում բերեց ինձ:

Այստեղից հարց է ծագում, ինչո՞ւ մինչ այժմ դուք էլ չունեք որևէ կոչում….

-- Ինձ թվում է կլինի, մի քիչ էլ աշխատեմ կլինի, երևի քիչ եմ աշխատում (ծիծաղում է ):

 Գիտեմ, որ դուք եք գործիքավորել «Նոր Բայազեթ»-ի  օրհներգը և ընդգրկել այդ ամենում շոու բիզնեսի ձեր ընկերներին : Մի փոքր կմանրմասնեք

---- Լսելով Կարինե Ղարաբաղցյանի գրած այդ երգը մեր Քյավառի մասին , ինձ շատ դուր եկավ , բայց թույլ էր գործիքավորումը , իհարկե ինձ համար ամոթ էր և ես լինելով Քյավառցի, ոնց կարող էի  սենց թույլ գործիքավորում թողնեի:Ես վերցրեցի ինձ վրա  և մենք գործիքավորումը ընկերոջս՝  Արթուր Գյուրջինյանի հետ միասին  աշխատեցինք, մեկ տարի տևեց,  բարդ աշխատանք էր, և այդ ամենում ես ընդգրկեցի  մեր լավագույն կատարողներից մի քանիսին : Արսեն Գրիգորյանին (Ասո),Մհեր Արմենիա, Սոնա Շահգելդյան , դուդուկը՝ Կամո Սեյրանյան և ես ուզում էի ,որ մեր Քյավառի օրհներգը ունենար պրոֆեսիոնալ հնչեղություն և իհարկե ունեցավ այդ հնչեղությունը:  Եվ ես  շնորհակալ եմ Կարինե Ղարաբաղցյանին այդ երգը գրելու համար, ինչպես նաև շոու- բիզնեսի իմ ընկերներին,ովքեր ունեցան իրենց մասնակցությունը այդ ամենում: Այդ  օրհներգը ես նվիրեցի իմ քաղաքիս` Գավառին:

Ո՞ւմ  հետ եք առհասարակ դուք աշխատել և աշխատում

--- Ես առաջին քայլերս սկսել եմ դեռ 1998թ.ից, աշխատել եմ այդ ժամանակ Թաթուլ Ավոյանի հետ,հետո 1999թ.ին հանդիպեցի Արման Հովհաննիսյանին ու միասին աշխատեցինք մինչև 2010թը.: Աշխատել եմ Արմենչիկի, Ռազմիկ Ամյանի , Սպիտակցի Հայկոյի,Արսեն Գրիգորյանի (ռոմանսներ)-ի, կարելի է ասել այսօրվա բոլոր լավ երգիչների հետ աշխատել եմ և միաժամանակ ընկերություն արել ,իսկ այս  պահին ես համագործակցում եմ  մի տաղանդավոր երաժիշտ - գործիքավորող Նարեկ Գեղամյանի հետ

Фото Artur Burnuchyan.

 Ի՞նչ անելիքներ ունեք մոտ ապագայում, մենահամերգ և անակնկալ ձեր երկրպագուներին :

-- Ես անելիքներ միշտ էլ պետք է ունենամ, չեմ սիրում որ երաժիշտը միշտ մի տեղում է դոփում , ես միշտ աշխատում եմ, այս պահին չեմ ուզում բացել փակագծերը ապագայի հետ կապված , առաջիկայում կլինեն մեծ անակնկալներ իմ երկրպագուներին: Արդեն 19 տարի է շոու բիզնեսում եք , ինչո՞ւ մինչև հիմա չեք թողարկել ձայնասկավառակ CD, կան արդյո՞ք արգելքներ

 -- Գիտեք այդ ամենի մեղավորը ինտերնետն է, երբ ինտերնետը մեծ ճանաչում սկսեց ունենալ , մենք էլ սկսեցինք մեր գործերը հիմնականում ինտերնետի միջոցով փոխանցել մեր երկրպագուներին, դա է պատճառը,որ ես այսքան ժամանակ չունեմ CD, բայց արդեն հասունացել է այդ պահը և այս տարի իմ ստեղծագործությունների գեղեցիկ փունջը նաև կլինի CD -ի վրա,քանի որ ունեմ 20 -ից ավել գործեր և այդ ամենը պետք է ընդգրկել ձայնասկավառակում:

 Այսօր մեր շատ շոու բիզնեսի ներկայացուցիչները  ռեստորաններում են վաստակում, դուք նույնպես նվագում եք հայաստանյան ռեստորաններից մեկում, ի՞նչ է դուք էլ գումարի խնդիր ունեք

--- Գումար..... այդ գումարը կարելի է վաստակել այլ կերպ, բայց ռեստորանը ինձ համար շատ մեծ երաժշտական ինստիտուտ է, եթե երաժիշտը ռեստորանում հղկվում է , եթե տաղանդը շատ է լինում կարելի է ասել,որ 100% լավ երաժիշտ է դառնում, իրոք ես ձեզ անկեղծ եմ ասում ռեստորանը դա երաժշտական ինստիտուտ է: (Ուզում ե՞ք ասել կայանում են ռեստորանում) ,այո որովհետև մենք ռեստորանում ամեն օր համրգ ենք տալիս ,( բայց կա նաև ցածրակարգ երաժշտություն), ես դրանց մասին չեմ խոսում, որովհետև ցածրակարգ երաժիշտը ինձ համար երաժիշտ չէ, նրանք գումար են վաստակում ընտանիք պահելու համար, ես ռեստորանում գումար վաստակելու համար չէ որ նվագում եմ, ուզում եմ կրկնվել նորից, բայց ռեստորանը դա երաժշտության ինստիտուտն է, որտեղ ամեն օր համերգներ տալով դու ինքդ քեզ ես հղկում և կայանում:

Դուք հաճախ եք շրջագայում , համերգներով հանդես եք գալիս աշխարհի տարբեր անկյուններում , հաճախ ձեր փոստերն եմ տեսնում իստագրամի և ֆեյսբուքի ձեր էջում ,մի փոքր պատմեք այս մասին

----Ես չեմ ուզում ինձ գովաբանել կրկին (ծիծաղում է ), դա գալիս է լավ երաժիշտ լինելուց , դա նաև ձեզ կասեն իմ ընկերները , լավ երգիչների հետ աշխատելով մեկտեղ կարելի է ասել,որ ես մասնակցում եմ նրանց համերգներին, շրջագայում եմ նրանց հետ , իհարկե դրսում նաև մասնակցում ենք հարսանիքների, մենք դրսի շուկայի համար բավականին մեծ ճանաչում ունենք: Մարդիկ մեզ գիտեն, հրավիրում են , մենք էլ սիրով ընդունում ենք նրանց հրավերները (ծիծաղում է ):

Фото Artur Burnuchyan.

Դուք հասանելի եք բոլորի համար, թե՞ դուք էլ եք տառապում աստաղային հիվանդությամբ, ինչպես ձեր գործընկերները շոու- բիզնեսի, չնայած կարող եմ ես իմ հարցին  հարցով պատասխանել,որ դուք շատ հասանելի եք .....

----Իհարկե ես էլ կարող եմ այնպես անել, որ հասանելի չլինեմ , բայց դա շատ տգեղ երևույթ է, լավ մարդ լինելով չես կարող քեզ նման կերպ պահել, լավ երաժիշտը միշտ իր տեղը ունի , բայց ժողովուրդը պետք է սիրի նախ որպես մարդ, հետո նոր լավ երաժիշտ, ես աստղային հիվանդությամբ չեմ տառապում և չեմ էլ ցանկանում,որ իմ ընկերներս տառապեն այդ հիվանդությամբ:

Արթուր Բուռնուչյանի հետ շատ երկար կարելի էր զրուցել, նա Գավառցուն բնորոշ համ ու հոտով կարողանում էր անվերջ խոսել, բայց կարելի է ասել, ինչպես եթերում այնպես էլ տպագիր մամուլում միշտ ժամանակը սուղ է, որպեսզի չհոգնեցնենք մեր ընթերցողներին, պարզապես ասենք,որ Արթուր Բուռնուչյանը 1999թ.-ից  իր ընկերների հետ միասին ստեղծել են «Բելաջիո» համույթը,որում ընդգրկված են եղել հայաստանի լավագույն երաժիշտներ և երգիչներ:

Այս տարիների ընթացքում նաշխատել է՝ Թաթուլի, Էֆոյի, Արման Հովհաննիսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արմեն Տոնոյանի, կլառնետահար  Հրանտոյի, դուդուկահար Կամո Սեյրանյանի, ջութակահար Արսեն Անդրիասյանի և էլի շատ կատարողների հետ: Արթուր Բուռնուչյանը նաև անկեղծացավ ,որ սիրում է լսել մեր հայ վարպետներին և առանձնացրեց,որ իր կուռքն  է Արամ Խաչատրյանը և Առնո Բաբաջանյանը:Իինչպես նաև առանձնահատուկ վերաբերմունք ու մեծ ահարգանք ունի  դաշնակահար Գառնիկ Ղազարյանի(Թիֆլիսցի ) և  տաղանդավոր երաժիշտ Սամվել Ավոյանի նկատմամբ:

 

 Meganews.am-ը Արթուր Բուռնուչյանին ցանկանում է ստեղծագործական վերելքներ և նորանոր ձեռքբերումներ :

Այս թեմայով
am