Զարիֆը մշակութային ահաբեկչություն է անվանել Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտների վրա հարձակվելու Թրամփի սպառնալիքները

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մշակութային ահաբեկչություն է անվանել Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտների վրա հարձակվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները, հաղորդում է IRNA-ն:

«Իրանում մշակութային օբյեկտները ոչնչացնելու ԱՄՆ նախագահի սպառնալիքները միջազգային մակարդակով մշակութային ահաբեկչություն են»,- ասել է նա: Նրա խոսքով՝ «այդ փաստը միջազգային իրավունքի խախտման Վաշինգտոնի քաղաքականության շարունակությունն է` Իրանի ժողովրդի դիմադրությունը կոտրելու նպատակով»:

Նախարարի խոսքով՝ «մի կողմից ԱՄՆ-ը տնտեսական ահաբեկչություն է իրականացնում՝ սահմանափակելով Իրանում սնունդն ու դեղամիջոցները, մյուս կողմից՝ կիրառում է պետական ահաբեկչություն եւ սպանում երկրում եւ տարածաշրջանում ամենասիրելի ֆիգուրներից մեկին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին»:

Ավելի վաղ՝ հունվարի 4-ին, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ի պատասխան Իրանի ցանկացած հարձակման «շատ արագ եւ ուժեղ հարված կհասցնի իրանական 52 օբյեկտների ուղղությամբ, որոնցից շատերը Իրանի եւ Իրանի մշակույթի համար կարեւոր օբյեկտներ են»:    

 

 

Այս թեմայով
am