Մոսկվայում կինը շփոթել է թղթադրամներն ու տաքսու վարորդին 500 եվրո վճարել

Մոսկվայում կինը շփոթել է թղթադրամները և տաքսու վարորդին 500 եվրո վճարել: Այս մասին տեղեկացնում է  mskagency.ru կայքը` հղում անելով Ներքին գործերի վարչության մամուլի ծառայությանը:

Վարչության տվյալներով՝ հունվարի 26-ին ոստիկանություն է դիմել 1977 թվականին ծնված մի կին, որը տեղեկացրել է, որ մետրոյի «Տվերսկայա» կայարանի մոտակայքից տաքսի է նստել:

«Քաղաքացու նշած հասցեի համար վարորդը 300 ռուբլի գումար է ուզել: Տեղ հասնելու պահին կինը ցանկացել է վճարել 500 ռուբլի թղթադրամով, սակայն սխալվել է և վարորդին 500 եվրո տվել: Վարորդը 200 ռուբլի մանր է վերադարձրել և հեռացել»,-տեղեկացրել են մայրաքաղաքային վարչությունում:

Տեղի ունեցածի վերաբերյալ ներքին գործերի նախարարությունում ստուգումներ են իրականացվում, որոշվում է քրեական գործի հարուցման հարցը:

Այս թեմայով
am