Ուկրաինացի նախկին նախարարը երկրի վարչապետին «գիտակից ապուշ» է անվանել

Ուկրաինայի գերագույն ռադայի նախկին պատգամավոր, տրանսպորտի նախկին նախարար Եվգենի Չերվոնենկոն «112» հեռուստաալիքի եթերում երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկին «գիտակից ապուշ» է անվանել:

«Մենք գտնվում ենք անցյալ, մասնագիտություն, Ուկրաինայի ապագայի վերաբերյալ ծրագրեր, գիտելիքներ և որ ամենակարևորն է խիղճ չունեցող մարդկանց ղեկավարության ներքո»,-հայտարարել է Չերվոնենկոն:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի բնակչությունն ավելի վատ է ապրում, քան Պյոտր Պորոշենկոյի նախագահության տարիներին, իսկ կառավարությունը ղեկավարում է «գիտակից ապուշ` առանց կրթության և պատասխանատվության»:

«Մեզ վերաբերվում են ինչպես աղքատ, թալանված ապուշների: Եվ դա մեզ ցույց են տալիս ամեն օր»,-եզրափակել է իր խոսքը նախկին նախարարը:

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հունվարի 17-ին սկանդալի պատճառով հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

Վլադիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է սկանդալը և հրաժարվել է ընդունել հրաժարականի մասին դիմումը:

 

Այս թեմայով
am