Հայտնի են դարձել «Գրեմմի 2020»-ի մրցանակակիրները

Լոս Անջելեսի Staples Center դահլիճում կայացել է արևմտյան երգարվեստի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվել է 62-րդ անգամ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Լավագույն երգ» և «Լավագույն ձայնագրություն» անվանակարգերում հաղթել է Բիլի Այլիշի Bad Guy-ը:

«Տարվա ալբոմ» և «Լավագույն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգերում կրկին պարգևատրվել է Այլիշը (When We All Fall Asleep, Where Do We Go?):

Բացի այդ, նա ճանաչվել է լավագույն նոր արտիստ:

«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում հաղթել են DJ Khaled-ը, Ջոն Լեջենդն ու Նիփսի Հասլը՝ Higher ստեղծագործությունով:

«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է 21 Savage-ի և J. Cole-ի  A Lot-ը:

«Լավագույն սոլո կատարում» անվանակարգում հաղթել է Lizzo-ի՝ Truth Hurts ստեղծագործությունը:

«Լավագույն ռոք երգ» և «Լավագույն ռոք կատարում» անվանակարգերում հաղթող է ճանաչվել Գարի Քլարկը՝ This Land  երգով:

Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Cage The Elephant-ի Social Cues-ը:

«Լավագույն լատինական փոփ ալբոմ» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալեխանդրո Սանզի #Eldisco-ն:

«Լավագույն սաունդթրեք» անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի A Star Is Born-ը:

 

Այս թեմայով
am