Մայթով երթևեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են

Հունվարի 23-ին մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում մի մեքենա երթևեկել էր մայթով, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նույն օրը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են մեքենան և վարորդին։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք և վարորդի նկատմամբ կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։

Այս թեմայով
am