«Դե քուանշ ուրեմն, կա 20 օր ժամանակ, որի ընթացքում առաջարկում եմ մանդատները վայր դնել». Ալեն Սիմոնյանը` Գևորգ Պետրոսյանին

Չի աշխատելու այդ մեխանիզմը, չի կարող այդպես լինել, որ մենք գանք այստեղ, ինչ-որ բաներ խոսենք, պայմանավորվենք, օրենքներից, պառլամենտարիզմից, հետո դուրս գանք այս դահլիճից ու «ֆիլմեր սարքենք»: Այս մասին Ազգային ժողովում ելույթների ժամին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներին:

«Լավ, ֆիլմերը հլը հասկանալի է, բան չունեմ ասելու ինչ-որ ձևով պետք էր բացատրել որոշ պատգամավորների այս դահլիճում լինելը: Բայց գրել ստատուսներ և վիրավորել ինձ և իմ գործընկերներին, չի՛ աշխատելու այս ձևը, պաշտոնապես հայտարարում եմ: Խոսքը Գևորգ Պետրոսյանի վերջին մտքի գոհարի մասին է, ով հերթական անգամ իր փայլատակումն է արել և վերջում ասել է, որ Ազգային ժողովը ցրելու տարբեր ձևեր կան և այդ ձևերից մեկը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների մանդատների ամբողջական վայր դնելն է: Դե քուանշ ուրեմն, քսան օր ժամանակ կա»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը 656 ձայն է հավաքել՝ նշելով, որ դա էլ` Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո:

«Կա քսան օր ժամանակ, որի ընթացքում հնարավորության պարագայում առաջարկում եմ մանդատները վայր դնել, կամ դուրս գալ վերջնականապես այդ ոճից: Հանգիստ թողեք Ազգային ժողովը, Պետրոսյան Գևորգ, հանգիստ թողեք, բավական է, որովհետև մյուս բանի ժամանակ արձագանքները շարունակելու են լինել շատ և շատ ավելի խիստ։

 

 

Այս թեմայով
am