«Ես ասել եմ՝ մետրոյով եկեք, եւ Սերժ Սարգսյանը մետրոյով է եկել». Խաչատուր Սուքիասյանը՝ «Ռոիսա մոլ»-ի բացման մասին

Խաչատուր Սուքիասյանը եւ ՀՀ ցանկացած քաղաքացի ոչ թե երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող այս կամ այն անձին է ընդունում, այլ այդ ինստիտուտն է հարգում կամ ընդունում: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով նրան, որ «Ռոսիա մոլ»-ի բացման ժամանակ ինքը հրավիրել էր այդ ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին եւ համագործակցում էր նրա հետ:

«Խոսքը ՀՀ նախագահի ինստիտուտի մասին է: Այդ ժամանակ, այդ պահին ով կլինի այդ ինստիտուտում ընտրված մարդը, իհարկե, դու էդ ինստիտուտի նկատմամբ ես հարգանք ցուցաբերում: Հետո կնայենք այդ անձի վարքագիծը, այդ անձը որպես այդ ինստիտուտի իրավունքի ներկայացուցիչ ինչ ձեւ է այդ իրավունքը իրացրել, թե՞ այլ իրավունքներ է իրեն վերցրել: Ես կարծում եմ, որ այդ անձը, որի մասին դուք ասում եք, այլ իրավունքներ էլ է վերցրել: Դա արդեն իմ ասելու խնդիրն է, բայց մնացածը պետք է այլ ինստիտուտներ զբաղվեն դրանով»,-ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը պետք է գար եւ գովազդեր իր «Ռոիսա մոլը», որովհետեւ ինքը շատ տուժած էր:

«Ես ասել եմ՝ մետրոն օգտագործեք, մետրոյով եկեք, պարոն Սարգսյան: Եվ նա ընդունել է՝ մետրոյով է եկել»,-ընդգծեց գործարարը:

 

Այս թեմայով
am