Ժամկետային զինծառայողների` հրազենային վիրավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Վիրավոր զինծառայող, շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց:

Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողներ Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի եւ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողների՝ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի գլխի շրջանում եւ կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

 

Այս թեմայով
am