«Որքան գիտեմ՝ Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանն իրար հետ են գնացել աճուրդի տեղը». Խաչատուր Սուքիասյան

«Բջնի» գործարանի հետ կապված ես չեմ հետաքրքրվում, բայց գիտեմ, որ ինչ-որ գործընթաց գնում է: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հայտնի գործարար Խաչատռուր Սուքիասյանը:

Դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ մեկ մլն դոլարով է վաճառելու գործարանը, այսինքն այնպես, որ ինքը չկարողանա գնել, Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց. «Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում ինչ-որ անհասկանալի մարդկանց անհասկանալի արտահայտությունները:

Ես կարծում եմ՝ այդ գործարանը ոչ մեկի սեփականությունը, չի, թե ումն է, պետք է պետական մարմինները որոշեն: Դրա համար չեմ կարող պատասխանել մի մարդու, որն ասում է՝ ես պետք է վաճառեմ»:

Ինչ վերաբերում է Ռուբեն հայրապետյանի պնդմանը, որ ինքը օրինական ճանապարհով, աճուրդով գնել է գործարանը, Սուքիասյանն ասաց. «Ես որքան գիտեմ, Սերժ Սարգսյանի հետ, իրար հետ են գնացել աճուրդի տեղը, դա մի հատ ճշտեք»:

 

Այս թեմայով
am