«Իրանը հենց սկզբից էլ իմացել է, որ իր ուժերն են խոցել ուկրաինական օդանավը, սակայն գաղտնի է պահել». Նեթանյահուն` Զելենսկուն

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը հենց սկզբից էլ իմացել է, որ իր ուժերն են խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 օդանավը, սակայն գաղտնի է պահել այդ փաստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Իրանը հենց առաջին պահից էլ գիտեր, որ սեփական ուժերն են խոցել ձեր ինքնաթիռը: Նրանք փորձում էին թաքցնել դա, թաքցրին 48 ժամ, մինչև որ ստիպված եղան խոստովանել: Կարծում եմ` սա շատ բան է ասում այն մասին, թե ինչ ռեժիմ է դա»,- հավելել է նա:

«Մեր երկրները երկու ժողովրդավարություններ են, որոնք ցանկանում են ապագան տեսնել համագործակցությամբ, տեխնոլոգիական փոխանակմամբ և զբոսաշրջությամբ»,- հավելել է նա:

«Ցանկանում եմ նաև Ձեզ հետ քննարկել` ինչպես կարող ենք դիմակայել մեր ընդհանուր քաղաքակրթությանն ու ապագային սպառնացող ուժերին և ռեժիմներին»,- հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարը:

Այս թեմայով
am