Անցած մեկ օրում բացահայտվել է 45 հանցագործություն. Ծնողներից երեխային բաժանելու կամ փոխելու դեպք է գրանցվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության` 8, մարմնական վնասվածք հասցնելու` 6, ծեծի՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության եւ խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու եւ թմրանյութի մաքսանենգության՝ 2-ական, անձի առեւանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու ու թմրանյութի իրացման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ մահացել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Այս թեմայով
am