Հարյուր հազարավոր մարդիկ սխալվել են՝ ԲՀԿ-ին ընտրելով․ «Իմ քայլի» պատգամավոր

Պետք չի նախ հայհոյել, առավել եւս այստեղ՝ Ազգային ժողովում հայհոյանքներ անել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։

«Ես գտնում եմ, որ 100 հազարավոր մարդիկ կարող էին սխալված լինել, ինչես եւ ես հենց հիմա։ Այո, ես գտնում եմ, որ 100 հազարավոր մարդիկ սխալվել են, որ ձայն են տվել ԲՀԿ-ին, ի՞նչ կա, անթույլատրելի բան եմ ասո՞ւմ։ Մարդիկ բիզնեսմեններ են, թող զբաղվեն իրենց բիզնեսներով։ Այսպես թե այնպես այդ վտանգն առաջանում է, երբ մարդն իր բիզնեսները թողում է եւ գալիս է Ազգային ժողով։ Ենթադրենք մարդն ունի ՀԷԿ եւ Ազգային ժողում քննարկվում է օրինագիծ ՀԷԿ-երի մասին, դա վտանգ է, չէ՞։ Պարզ է, որ ինքն իր շահերն է պաշտպանելու»։

Հարցին՝ եթե ընտրողներն են ընտրել, նրանց կամքին ինչպե՞ս բռնանան,  պատգամավորն ասաց «Չենք բռնանում, ասում ենք սխալ  ընտրություն եք արել, սխալվել եք ԲՀԿ-ին ընտրած սիրելի հայրենակիցներ»։

Դիտարկմանը, որ առաջին անգամ չէ ԲՀԿ-ն ԱԺ-ում, պատգամավորն արձագանքեց  «Ես իմ կյանքում լիքը սխալներ եմ արել, նրանք էլ մի քանի անգամ սխալվել են։ Այո, սիրելի հայրենակիցներ, սխալվել եք։ Կարող է ես եմ հենց հիմա սխալվում»։

Իսկ հարցին՝ գուցե «Իմ քայլին» ընտրողներն են սխալվել, նա պատասխանեց   «Հնարավոր է, կյանքը ցույց կտա»։

 

Այս թեմայով
am