«Կինս, թե ֆիլմը». Դևիդ Բեքհեմը թաքուն լուսանկարել է` ինչպես է կինը սելֆի անում

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն Instagram սոցիալական կայքի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում օդանավում թաքուն տեսանկարել է կնոջը, որն ակտիվորեն փորձում է գեղեցիկ ինքնանկար ստանալ: 

Աստղային զույգն անցած հանգստյան օրերին Փարիզի նորաձևության շաբաթվան է մասնակցել: Dior նորաձևության տան կրեատիվ տնօրեն Քիմ Ջոնսի հրավերով նրանք բրենդի ցուցադրությանն են այցելել իրենց որդու` Բրուքլինի հետ: Մարզիկի 60 միլիոնի հասնող հետևորդներից շատերին ավելի շատ գրավել են ոչ թե աստղերի համատեղ և առանձին ոճային լուսանկարները, այլ Բեքհեմի հումորային գրառումներն ու հրապարակումները:

Մասնավոր չվերթով Լոնդոնից Փարիզ մեկնելու ճանապարհին նախկին ֆուտբոլիստը բրիտանական թագավորական տան մասին «Թագ» սերիալի հերթական մասերից մեկն է դիտելիս եղել, երբ Վիկտորյան սկսել է շեղել նրան` փորձելով գեղեցիկ ինքնանկարի համար լավագույն դիրքն ընդունել:

Դևիդ Բեքհեմը տեսանյութին կից հումորային գրառում է կատարել` հարցնելով, թե որն է ավելի հետաքրքիր` կինը, թե ֆիլմը:

Անգլիացի դիզայներ և երգչուհի Վիկտորյա Բեքհեմն Instagram սոցիալական կայքի իր էջում հաճախ է լուսանկարներ հրապարակում, որոնք առանձնանում են նրբաճաշակությամբ:  

 

Այս թեմայով
am