Պոլիէթիլենային տոպրակի արգելքի համար բացառություններ են արվել. Շրջակա միջավայրի փոխնախարարը պարզաբանում է

Պլաստիկի փուլային նվազեցումը մտնում է Շրջակա միջավայրի նախարարության ընդհանուր ռազմավարության մեջ։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց  Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը։

«Պլաստիկի փուլային նվազեցումը մտնում է մեր ընդհանուր ռազմավարության մեջ որպես Շրջակա միջավայրի նախարարություն՝ լիազոր  մարմնի, որի վրա դրված է ոչ միայն կանաչ տնտեսության ռազմավարության մշակման միջոցառումները, այլ նաեւ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում մեր նախարարության վրա դրվել է արտադրողների եւ ներկրողների պարտավորությանը վերաբերող ռազմավարություն մշակելը, որից կբխի ծրագիրը եւ միջոցառումները, իրավական կարգավորումները։ Այսինքն ցանկացած արտադրանք, որ արտադրվելու է Հայաստանում կամ ներկրվելու է Հայաստան, պետք է իր սակագնի մեջ ներառի նաեւ տվյալ արտադրանքի օգտահանումը, օպտիմիզացումը։ Այդ առումով Հայաստանը նաեւ իր վրա է վերցրել պարտավորություն Հայաստանում ստեղծել շրջանակային տնտեսություն, որի մեջ ներառված է սկզբունք՝ հնարավորինս նվազեցնել աղբի ծավալները, որ Հայաստանում արտադրվում են»,-նշեց նա։

Փոխնախարարի խոսքով՝ 2020 թվականի հունվարի 1-ից գործող պոլիէթիլենային տոպրակի վաճառքի արգելք սահմանվում է մինչեւ 50 միկրոն տոպրակների վրա, բացառություն է կշռափաթեթավորման համար օգտագործվող  պարկերը եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակները։

Նրա փոխանցմամբ՝ իրականացվում են իրազեկման միջոցառումներ եւ պլաստիկ տոպրակներից հետո միջոցառումներ կիրականացվեն պլաստիկ շշշերի համար եւ պլաստիկի մյուս տեսակների համար։

 

Այս թեմայով
am