Երևանի և մարզերի մի շարք ոստիկանապետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Այսօր ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում, տեղեկացնում է shamshyan.com –ը։

Արման Սարգսյանի հրամանով՝ Ռաֆայել Պողոսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Արթուր Շմավոնյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Արթուր Զոհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ։

Մեկ այլ հրամանով՝ Արմեն Գասպարյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Այս թեմայով
am